Արցախցի Արամայիսը ընտանիքի միակ տղան էր. մանրամասներ՝ զոհված զինծառայողի մասին

Կապանում կախված վիճակում հայտնաբերված զինծառայող Արամայիս Գևորգյանը ծնունդով արցախցի էր, 2023 թվականից ընտանիքի հետ բնակվում էր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Արտիմետ համայնքում։ Այս մասին 24Newsի տեղեկություններով նա  ընտանիքի միակ տղան էր, իրենից մեծ 2 քույր ունի։

Մինչ բանակ զորակոչվելը Արամայիսը սովորել է դպրոցում, մասնագիտացում դեռ չէր ընտրել։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին։

ՔԿ-ից էլ հայտնեցին, որ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ «Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է»։

Leave a Comment