
Կարծում եմ՝ դրանք սխալ քայլեր են, քանի որ մարդկանց ԵԱՏՄ-ի դեմ են տրամադրում: Որպես ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյա՝ սա ինձ համար խնդիր է, բայց մենք կլուծենք այս բոլոր հարցերը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ քարոզարշավի ժամանակ պատասխանելով ռուս լրագրողի՝ ՌԴ-ի կողմից հայկական գյուղատնտեսական ապրանքների սահմանափակումների մասին հարցին։
Նա հավելել է, որ երեկ խոսել է Ռուսաստանի նախագահի հետ. «Մենք քննարկեցինք արդիական հարցեր և դրական զրույց ունեցանք: Կարծում եմ՝ հիմա լավագույն քայլը կլինի պարզապես հրաժարվել բոլոր սահմանափակումներից»: