Հայտնաբերվել է զինծառայող Արամայիս Գևորգյանի դին․ ՊՆ – armeniatoday.am

Հունիսի 2-ին հայտնաբերվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին, հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՊՆ-ից տեղեկացրել են, որ զինծառայողի դին գտել են ժամը 00:10-ի սահմաններում։ Գերատեսչությունից այլ մանրամասներ չեն հայտնել՝ տեղեկացնելով, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունն իր զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Leave a Comment