
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա իրականացված զանգվածային հարձակմանը։ «Հիմնական հարվածը հասցվել է Կիևին, որտեղ վնասվել են տասնյակ բնակելի շենքեր և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ցավոք, չորս մարդ զոհվել է։ Այս պահին մայրաքաղաքի հիվանդանոցներում գտնվում է 38 մարդ»,- գրել է Զելենսկին։
Դնեպրում, նրա տվյալներով, որոնողափրկարարական գործողություն է ընթանում չորսհարկանի բնակելի շենքի տարածքում։ «Շենքի մի մասը ավերվել է։ Զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Վիրավորվել է 35 մարդ։ Եվս վեց մարդու ճակատագիրն անհայտ է»,- նշել է Զելենսկին։
«Ռուսները նաև թիրախավորել են Խարկովի մարզի էներգետիկ ենթակառուցվածքները և Խարկովի կարևորագույն ենթակառուցվածքները»,- հավելել է նա:
Զելենսկիի խոսքով՝ մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանը արձակել է 656 հարձակողական անօդաչու թռչող սարք և տարբեր տեսակի 73 հրթիռ՝ բալիստիկ, թևավոր, հականավային։
More than 500 personnel of the State Emergency Service have been involved in dealing with the aftermath of Russia’s overnight attack on our cities and communities. The main strike was on Kyiv, where dozens of residential buildings and other purely civilian infrastructure were… pic.twitter.com/EhcQ5yIKQU
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) June 2, 2026