Արահետ 2026․ Հայաստանում առաջին և միակ լեռնարշավային առաջնությունը․ «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Լուսինե Մուրադյան և Վեգա Անդրեասյան: Հյուրեր` Սյունե Հովհանիսյան՝ ծրագրի համակարգող, Սվետլանա Բարխուդարովա՝ տաղավարների պատասխանատու: Թեման. Հայաստանում առաջին և միակ լեռնարշավային առաջնության՝ «Արահետ 2026»-ի ձևաչափը, նպատակները, ձեռքբերումներն ու սպասելիքները։

«Արահետ 2026» լեռնարշավային առաջնությունը կանցկացվի հունիսի 20-21-ին՝ Վայոց ձորում։ Մասնակիցների համար նախատեսված են երկու երթուղիներ՝ սիրողական և պրոֆեսիոնալ թիմերի համար։ Մրցաշարը կկայանա արդեն 4-րդ անգամ՝ երկօրյա ձևաչափով:

Ինչպես միշտ, եթերում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը․

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Leave a Comment