Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում քարոզարշավի ընթացքում ասել է, որ Արտասահման արդեն մի քանի բիզնես պատվիրակություններ են մեկնել. Փաշինյան և հավելել, որ այն դեպքերում, երբ կա անարդարություն, այդ դեպքերում իրենք աջակցության ծրագրեր կանեն։
«Որպեսզի այն, ինչ պետք է արտահանվեր, բայց չի արտահանվել, մենք սուբսիդավորման ծրագիր կիրականացնենք, որպեսզի մեր տնտեսությունում տուժողներ չլինեն»,-ասել է նա։
Նա շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին արագ արձագանքման համար. «Եվ առաջիկայում արդեն մենք կոնկրետ առաջարկներ ունենք վարդերի, միրգ-բանջարեղենի գնման հետ կապված»,-ասել է վարչապետը։
