Ռուսաստանը լայնածավալ հարված է հասցրել Կիեւին եւ Դնեպրոպետրովսկին․ տասը զոհ, տասնյակ վիրավորներ

Հունիսի 2-ի գիշերը ռուսական բանակը լայնածավալ հարված է հասցրել  Կիեւին։ Ուկրաինայի մայրաքաղաքում վնասվել են բնակելի շենքեր, տարբեր շրջաններում հրդեհներ են բռնկվել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է չորս մարդ, եւս 58-ը տուժել են, այդ թվում՝ երկու երեխա, 40- ը հոսպիտալացվել է, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Հրդեհներ եւ ավերածություններ են արձանագրվել Պոդոլսկի, Շեւչենկոյի, Սոլոմյանսկի, Հոլոսիեւսկի, Սվյատոշինսկի եւ Օբոլոնսկի շրջաններում։ Բացի այդ, Դառնիցկի շրջանում հրդեհ է բռնկվել բենզալցակայանի տարածքում։

Դնեպրոպետրովսկի մարզին հարձակման հետեւանքով զոհվել է վեց մարդ։

Մինչ այդ Ռուսաստանի նախագահը Ստարոբելսկի քոլեջի վրա ուկրաինական հարվածին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Կիեւը «որոշել է նոր որակ հաղորդել հակամարտությանը»։

Մայիսի 22-ին Ստարոբելսկում արհեստագործական քոլեջի եւ հանրակացարանի վրա ուկրաինական հարվածի հետեւանքով զոհվել էր 21 մարդ։

Leave a Comment