Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 2-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 25-27 աստիճան, երեկոյան՝ 18-20 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 15-20 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-19, նախալեռնային շրջաններում՝ 20-22 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 14-14 աստիճան։

Լոռու մարզում սպասվում է 16-19 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 16-19, հովտային շրջաններում՝ 18-22 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16, նախալեռնային շրջաններում՝ 20-25 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 23-26 աստիճան, հովտային շրջաններում՝ 25-28 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 25-28 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 15-18 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 24-28։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 15-18 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 21-24, հովտային շրջաններում՝ 28-32 աստիճան տաքություն։

Արցախում հունիսի 2-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 20 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 16 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment