
Չինացի գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված լոլիկի տեսակ՝ պոպկորնի հոտով: Ինչպես հայտնել է Սյանհուի գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոնի և լաբորատորիայի կենսատեխնոլոգիական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Շյու Շենչունը, այս լոլիկները աճեցվել են Չինաստանի արևելքում գտնվող Չժեցզյան նահանգի փորձարարական ջերմոցում:
Նման հոտը «կարող է բարձրացնել լոլիկի համի հարստությունը՝ բարելավելով սպառողական նախասիրությունները և շուկայական արժեքը, բրնձի բուրավետ տեսակների նման», – գիտնականի խոսքը մեջբերում է South China Morning Post թերթը: Նա նշել է, որ հաջողվել է փոխել համը «առանց բերքատվությանը վնասելու»։
Աշխատանքի ընթացքում գիտնականներին հաջողվել է խլացնել երկու գեն, որոնք պատասխանատու են արոմատիկ միացությունների ճնշման համար։ Դրանից հետո լոլիկը սկսել է արտանետել «բարձրորակ անուշաբույր բրնձին բնորոշ հոտ, որը նման է կարագով թարմ պոպկորնի հոտին»: