
«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քրեական պատասխանատվության վտանգի տակ վաղը հրապարակելու եմ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելն ամրագրող փաստաթուղթը։ Այն գաղտնի պահվել է պաշտպանության նախարարությունում։
Աննա Գրիգորյանի հետ մեկ տարի հարցումներով փորձում էինք ստանալ այդ փաստաթղթի օրինակը։
Վերջը ստացանք։
Սպասեք մանրամասների։ Վաղը, բայց այս անգամ՝ Տավուշից, այնտեղ եմ լինելու»:
Աղբյուրը` Գեղամ Մանուկյան