Մեդիագրագիտության աշնանային դպրոց

«Մեդիագրագիտության զարգացում՝ ապատեղեկատվության դեմ»

Կազմակերպիչներ

Մոլդովա-Լայպցիգ ինստիտուտը (MIL), համագործակցելով Մոլդովայի պետական համալսարանի (USM), Ռովնոյի պետական հումանիտար համալսարանի (ՌՊՀՀ), Ուկրաինայի լրագրողների ազգային միության (NSJU), NewsMaker.md-ի, Nokta.md-ի, «Հետքի» և Անկախ մամուլի ասոցիացիայի (API) հետ, 2026թ. սեպտեմբերի 20-27-ը կազմակերպում է Աշնանային դպրոց՝ «Արևելյան գործընկերության երկրների և Ռուսաստանի քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Մասնակիցներ

Թիրախային խումբը՝ լրագրողներ, մեդիա կազմակերպությունների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև համալսարանների դասախոսներ (մասնավորապես՝ լրագրության և հաղորդակցության ֆակուլտետներից) ու հետազոտողներ Ուկրաինայից, Մոլդովայից, Վրաստանից և Հայաստանից, ովքեր աշխատում են այս ոլորտում։

Նպատակներ և ծրագիր

Աշնանային դպրոցի ծրագիրը ներառում է գերմանացի փորձագետների դասախոսություններ մեդիագրագիտության, փաստերի ստուգման և թվային վերիֆիկացիայի թեմաներով, մեդիա բովանդակության վերլուծության և գնահատման գործնական պարապմունքներ, քննարկումներ ապատեղեկատվության, քարոզչության և մեդիա էթիկայի վերաբերյալ, ինչպես նաև այցելություններ Լայպցիգի և Բեռլինի խմբագրություններ և մշակութային հաստատություններ ու հանդիպումներ գերմանացի գործընկերների հետ։

Ուշադրության կենտրոնում տեղեկատվության քննադատական ընկալումն է տարբեր սոցիալական համատեքստերում։ Բացի այդ, ճգնաժամային իրավիճակներ լուսաբանող գերմանացի լրագրողները կփոխանցեն հակամարտության գոտիներում, մասնավորապես Ուկրաինայում, աշխատելու իրենց փորձը։ Քննարկվելու են լրագրողական պատասխանատվության, էթիկական չափանիշների և հոգեբանական ծանրաբեռնվածության հարցեր։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու տեսողական մեդիագրագիտության զարգացմանը։ Մասնակիցները կսովորեն քննադատաբար վերլուծել տեսողական բովանդակությունը և տարբերակված կերպով ընկալել հանրային դիսկուրսները։

Ֆինանսավորում

Ծրագիրը ֆինանսավորում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։
Կազմակերպիչները հոգում են մասնակիցների կեցության, ուսուցման, մշակութային և էքսկուրսիոն ծրագրերի, ինչպես նաև սննդի (նախաճաշ, ճաշ և ընթրիք) ծախսերը։

Ճանապարհածախսը (ժամանման և վերադարձի) կփոխհատուցվի Լայպցիգ ժամանելուց հետո՝ փաստացի ծախսերի չափով, սակայն ոչ ավելի, քան սահմանված առավելագույն չափը․

  • Ուկրաինայից մասնակիցների համար՝ մինչև 300 եվրո,
  • Մոլդովայից՝ մինչև 350 եվրո,
  • Հայաստանից՝ մինչև 400 եվրո,
  • Վրաստանից՝ մինչև 400 եվրո մեկ անձի համար։

Դիմումների ներկայացում

Դիմումի ամբողջական փաթեթը (փաստաթղթերն ընդունվում են գերմաներեն, ուկրաիներեն, անգլերեն, ռուսերեն կամ ռումիներեն լեզուներով) պետք է ներառի․

  1. Կարճ ինքնակենսագրություն (CV)՝ աղյուսակային ձևաչափով,
  2. Մոտիվացիոն նամակ (առավելագույնը մեկ էջ),
  3. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
  4. Լեզուների իմացության վերաբերյալ տեղեկություն (ազատ ձևաչափով)։

Աշխատանքային լեզու

Աշխատանքային լեզուն գերմաներենն է (ռուսերեն հաջորդական թարգմանությամբ և հակառակը)։
Մասնակիցները կարող են հարցեր ուղղել նաև անգլերեն, ուկրաիներեն և ռումիներեն լեզուներով։

Աշնանային դպրոցը կազմակերպվում է Գերմանիայի Լայպցիգ եւ Բեռլին քաղաքներում 2026 թ. սեպտեմբերի 20–27-ը։

Դիմելու վերջնաժամկետ

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 20 հունիսի, 2026 թ.

Դիմումներն ուղարկել Մոլդովա-Լայպցիգ ինստիտուտի (MIL) էլ. հասցեին՝
[email protected]

Խնդրում ենք բոլոր փաստաթղթերը ձևավորել մեկ PDF ֆայլով։

Ծրագրի ղեկավար՝
Դոկտոր Վասիլե Դումբրավա



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment