Իսրայելը չի ուղարկի զինվորականներ Բեյրութ, Նեթանյահուի հետ զրույցից հետո հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ինքը նաև «շատ լավ զրույց» է ունեցել «Հեզբոլլահի» ներկայացուցիչների հետ, և նրանք համաձայնել են Լիբանանում հրադադարի հաստատմանը։
«Իսրայելը չի հարձակվի նրանց վրա, և նրանք չեն հարձակվի Իսրայելի վրա»։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են «արագ տեմպերով»։