Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ – armeniatoday.am

Խուլիգանության, անպարկեշտ վարքի հոդվածներով կալանավորված «Իմնեմնիմի» հաղորդաշարի (podcast) հեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ, հայտնել է  փաստաբան Արսեն Բաբայանը:

Դատարանն արգելել է Սաղաթելյանին հրապարակային խոսքով հանդես գալ:

Սաղաթելյանին և նրա գործընկեր Նարեկ Սամսոնյանին  մեղադրանք էր առաջադրվել 2025թ. հոկտեմբերի 4-ին և նոյեմբերի 8-ին «Իմնեմնիմի» հաղորդաշարի ընթացքում հասարակության, բարոյական և իրավական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար: 

Հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները 2025թ. նոյեմբերի 13-ին ձերբակալել էին Սամսոնյանին ու Սաղաթելյանին: 

Սամսոնյանի խափանման միջոցը փետրվարի 19-ին փոխվել էր տնային կալանքի,  իսկ մարտի 24-ին տնային կալանքը փոխվել էր վարչական հսկողության։

Սաղաթելյանի նկատմամբ ապրիլի 2-ին դատարանը կիրառել էր  երկամսյա տնային կալանք։

Leave a Comment