Ընդդիմադիր բլոգերի մեքենան հրկիզելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել – armeniatoday.am

Հունիսի 1-ի գիշերը հրկիզել են «Սրբազան պայքարի» գործով անցնող, բլոգեր Արմեն Ալեքսանյանի ավտոմեքենան, դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։

«Ազգային ճակատից» տեղեկացրել են, որ մեքենայի կողքին, ենթադրաբար, բենզինի շիշ են գտել։ Ալեքսանյանի հարազատները տեղեկացրել են, որ հրկիզման պահին նա մեքենայում չի գտնվել։

Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ քրվարույթը նախաձեռնվել է գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։

Leave a Comment