Պատմական օր Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում․ բացվեց AI առաջին գործարանը

Այս պահին Գագարին համայնքում տեղի է ունենում հայկական Eleveight AI ընկերության  կառուցած ԱԲ առաջին գործարանի պաշտոնական բացման արարողությունը, հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

 

Ընկերությունը ներկայացնում է տարածաշրջանի առաջին NVIDIA Blackwell B300 ԱԲ գործարանը։

  

Նոր կենտրոնը նախատեսված է ԱԲ մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար՝ սկսած ԱԲ մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։

  

Նախագծի առաջին փուլի ներդրումները կազմում են 70 միլիոն դոլար։

Թեմային քարոզարշավի ընթացքում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով նորությունը: 

 

Leave a Comment