Մյանմայում հզոր պայթյունից առնվազն 55 մարդ է մահացել

Մյանմայում հզոր պայթյունից առնվազն 55 մարդ է մահացել

Մյանմայի հյուսիս-արևելքում՝ Չինաստանի հետ սահմանի մոտ գտնվող պայթուցիկ նյութերի պահեստում, հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 55 մարդ։

Ինչպես հայտնում է «BBC» լրատվական գործակալությունը, պատահարի պատճառով տասնյակ մարդիկ են տուժել, զոհերի թվում կան նաև երեխաներ։ 

Պայթյունի հզոր ալիքից ավելի քան 100 բնակելի տուն է հիմնովին ավերվել կամ լրջորեն վնասվել, իսկ փրկարարները շարունակում են փլատակների մաքրման աշխատանքները՝ փրկվածներին գտնելու հույսով։

Տվյալ տարածքը վերահսկող «Թաանգի ազգային-ազատագրական բանակ» (TNLA) խմբավորումը հայտարարել է, որ պահեստում եղել է հանքարդյունաբերության մեջ կիրառվող պայթուցիկ։ Այս շրջանը հայտնի է իր սուտակի (ռուբինի) հանքերով։ Ողբերգության ստույգ պատճառները դեռևս պարզվում են։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment