Դատախազությունը քրեական հետապնդում է սկսել բանակային կորպուսի 4 նախկին հրամանատարների նկատմամբ Մարտի 1-ի գործով:
ՀՀ զինված ուժերի բանակային կորպուսները 2008 թվականին փետրվար-մարտ ամիսներին գլխավորած հրամանատարները՝ Պ.Պ.-ն, Վ.Գ.-ն, Հ.Բ.-ն և Լ.Ե.-ն (Պողոս Պողոսյանի, Վալերի Գրիգորյանի, Հայկազ Բաղմանյանի և Լևոն Երանոսյանի) մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու մեջ:
Նրանց մեղադրում են, որ օժանդակելով այն ժամանակվա պաշտպանության նախարար Մ.Հ.-ին, ինբպես նաև Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներ Ռ.Ք.-ին, Ս.Օ.-ին և Յու.Խ.-ին, ինչը փ է էական վնաս է պատճառել և հանգեցրել ծանր հետևանքների։
2008 թվականի մարտի 1-2-ը Երևանի կենտրոնում տեղի էին ունեցել բախումներ ոստիկանության և նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող ընդդիմության ցուցարարների միջև, ինչի հետևանքով զոհվել էր 10 մարդ (8 քաղաքացիական անձ և 2 իրավապահ)։
Տարիներ շարունակ քննվող այս գործով անցնում են Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որոնց նկատմամբ սահմանադրական կարգի տապալման հոդվածով քրեական հետապնդումը հետագայում դադարեցվել էր Սահմանադրական դատարանի որոշումից հետո, սակայն գործի առանձին դրվագներով քննությունը դեռ շարունակվում է։
Մարտի 1-ի քրեական գործով փետրվարին արդեն մեղադրանքներ էին առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին՝ մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ «Ազատության» հրապարակում հավաքված ցուցարարների ցրումը կազմակերպելու համար:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը փետրվարի 24-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ գործով նոր մեղադրյալներ են լինելու:
