ԻՀՊԿ-ն հարվածել է ԱՄՆ ավիաբազային, որտեղից հարձակվել էին իրանական Սիրիկ կղզու վրա




 

1lurer. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարձակվել է ԱՄՆ ավիաբազայի վրա, որտեղից ամերիկացի զինվորականները հարված են հասցրել Հորմոզգան նահանգի Սիրիկ կղզում գտնվող հեռահաղորդակցության աշտարակին, հայտնում է Mehr գործակալությունը:


 


Իրանցի զինվորականների տվյալով՝ գործողությունը հաջող է անցել, ոչնչացվել են բոլոր նախանշված թիրախները։


 


ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ եթե ագրեսիան կրկնվի, պատասխանը կլինի բոլորովին այլ ծավալի և բնույթի, իսկ ցանկացած նման սրացման ամբողջ պատասխանատվությունը կընկնի Միացյալ Նահանգների վրա։


 


Սիրիկ կղզին գտնվում է Հորմոզգան նահանգում՝ Իրանի հարավում, Հորմուզի նեղուցից ոչ հեռու։


 


 


Հեղինակ`Մարիամ Մխիթարյան


 


 




 

Leave a Comment