Ձերբակալվածների պահման վայրում տղամարդու դի է հայտնաբերվել ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ձերբակալվածների պահման վայրում տղամարդու դի է հայտնաբերվել

Մայիսի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Մովսես Խորենացի փողոցում գտնվող ձերբակալվածների պահման վայրում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանակ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 53-ամյա Մարատ Մ-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նախնական զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment