
2026 թվականի հունիսի 2-ից սկսած՝ Հայաստանը պետք է դադարեցնի Հայաստանից Ռուսաստան արտահանվող կենդանի ձկների հավաստագրումը։ Այս մասին հայտարարություն է հրապարակվել «Ռոսսելխոզնադզոր»-ի կայքում։
Որոշումն ընդունվել է ռուսական գերատեսչության կողմից Հայաստանի ձկնաբուծական ձեռնարկություններում և իշխանի բուծման ու պահպանման ֆերմաներում ստուգումներ անցկացնելուց հետո։
Ռոսսելխոզնադզորը նշել է, որ ձեռնարկությունների 50%-ը հրաժարվել է ստուգումներից, մինչդեռ մնացած ձեռնարկությունների մեծ մասի ստուգման արդյունքները անբավարար են եղել։
Հաղորդվում է, որ այսուհետ ձկնամթերքը Ռուսաստան կարող է ներմուծվել միայն անվտանգության ցուցանիշներով լաբորատոր մոնիթորինգի պայմանով և միայն երկու գործարաններից, որոնք ստացել են ռուսական գերատեսչության թույլտվություն։