
Հայկական ժամանակ. Նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները քարոզարշավ են իրականացնում Երևանում:
Բակերից մեկում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետին դիմավորել են ևս մեկ տորթով, նրան աջակցության խոսքեր փոխանցել, շնորհավորել ծննդյան առթիվ: Վարչապետը փչել է նաև այս տորթի մոմերը:
Մալաթիայի մեկ այլ բակում էլ վարչապետին դիմավորել են ծափողջույններով, շնորհավորել ծննդյան տարեդարձը, նշել, որ շատ են սիրում նրան:
