Հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օր. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Լուսինե Մուրադյան և Վեգա Անդրեասյան: Հյուր. Աստղիկ Օհանյան` «Զանգակ» գրատան մշակութային ծրագրերի ղեկավար: Թեման. մեկնարկել է Մանկական գրքի փառատոն 2026-ը: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Զանգակ» գրատունը «Անգլիական» այգում կազմակերպել է Մանկական գրքի փառատոնը, որը լի է հետաքրքիր անակնկալներով։

  • Փոքրիկ գրքասերները մասնակցում են մանկապատանեկան գրքերի շնորհանդեսների,
  • դիտում թատերական ներկայացումներ,
  • վայելում սիրելի խմբերի համերգները,
  • Փառատոնի նպատակը երեխաներին գրքերի շուրջ միավորելն է՝ նրանց համար ստեղծելով ջերմ, ուրախ և հիշարժան ժամանց։,
  • Գլխավոր թեման. Հունիսի 1. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար։

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տոնական օրը կմեկնարկի վաղ առավոտից և կշարունակվի մինչև ուշ երեկո՝ գունեղ ու վառ հրավառությամբ: Այս տարվա միջոցառումներն անցկացվում են «2800-ամյա Երևանը՝ փոքրիկների համար» խորագրի ներքո։

Ինչպես միշտ՝ օրվա տեղեկատվական բլոկում՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ

Leave a Comment