Համեմատության համար՝ ոչ ԵԱՏՄ անդամ Վրաստանում գազն արժե մոտ 202 դոլար. Նարեկ Ներսիսյան

Համեմատության համար՝ ոչ ԵԱՏՄ անդամ Վրաստանում գազն արժե մոտ 202 դոլար. Նարեկ Ներսիսյան

Նարեկ Ներսիսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այսօրվա համացանցի դարում, երբ ինձ՝ սովորական սպառողիս, փորձում են համոզել, թե Հայաստանը Ռուսաստանից «էժան գազ» է ստանում, ուզում ես ստուգել քո՝ «արտոնյալիդ» կարգավիճակը։

Այո, Հայաստան մտնող ռուսական գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար է, բայց ես սահմանին գազ չեմ գնում։ Ես այն գնում եմ «Գազպրոմ Արմենիա»-ից՝ ռուսական «Գազպրոմի» 100 տոկոսանոց դուստր ընկերությունից, և վճարում եմ 143 700 դրամ՝ հազար խորանարդ մետրի դիմաց, այսինքն՝ մոտ 390 դոլար։

Համեմատության համար՝ ոչ ԵԱՏՄ անդամ Վրաստանի մայրաքաղաքում բնակչության համար նույն հազար խորանարդ մետր գազն արժե մոտ 202 դոլար։ Թուրքիայում տնային սպառման առաջին սակագնային աստիճանի համար բաշխող ընկերություններին մատակարարվող գազի գինը մոտ 231 դոլար է՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Հունգարիայում էլ, ըստ Եվրամիության պաշտոնական տվյալների, բնակչության համար գազի գինը ԵՄ-ում ամենացածրն է՝ մոտ 340 եվրո. և խոսքը ոչ թե սահմանին գնվող, այլ բնակչին վաճառվող գազի գնի մասին է։

Մանիպուլյացիայի միջոցով ինձ՝ սպառողիս, այսպիսի էժանագին շանտաժ անելը, իհարկե, կատարյալ տխմարություն է։

Այլ բան է, որ Հայաստան գազի մատակարարման դիվերսիֆիկացման համար ահռելի ռեսուրսներ են պետք. սա արդեն լրիվ այլ ու մասնագիտական խոսակցություն է»։

Leave a Comment