Հերթական ապատեղեկատվական արշավն են իրականացնում ադրբեջանական լրատվամիջոցները, հրապարակելով ցուցակ, որտեղ նշվում է․
«Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով անհետ կորած Ադրբեջանի քաղաքացիների թիվը թարմացվել է։
Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը նոր տվյալներ է հրապարակել հակամարտության տարիներին անհետացած անձանց թվաքանակի վերաբերյալ։ Ըստ պաշտոնական աղբյուրի՝ ներկայումս անհետ կորած է համարվում 4009 Ադրբեջանի քաղաքացի, որոնց հիմնական մասը գրանցվել է ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին։
Հրապարակված վիճակագրության համաձայն՝ անհետ կորածների ցուցակում ներառված անձանցից 4003-ը չեն հայտնաբերվել 1990-ականների սկզբի մարտական գործողությունների ժամանակաշրջանից ի վեր։ Եվս 6 քաղաքացի անհետացածների ցանկում է հայտնվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։
Առաջին պատերազմի տարիներին անհետացած 4003 անձանցից 3221-ը եղել են զինվորականներ, իսկ 782-ը՝ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 71 երեխա, 288 կին և 319 տարեց։ Սեռային բաշխվածությամբ անհետ կորածների թվում գերակշռում են տղամարդիկ՝ 3714 հոգի, իսկ կանանց ընդհանուր թիվը կազմում է 289»,- ասվում է հրապարակման մեջ։
Հավելենք՝ նշված թվերը ներկայացված են ադրբեջանական կողմից, որևէ հստակ արձագանք դեռ չկա այս հրապարակման վերաբերյալ։