ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։
Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական բնույթ։ Եվ մենք շահագրգռված ենք դրանց հետագա առաջընթաց զարգացմամբ։
Ցանկանում եմ Ձեզ մաղթել առողջություն, բարօրություն և հաջողություններ»,- ասված է Պուտինի շնորհավորանքում։
