
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակվել է այն բազայի վրա, որտեղից ԱՄՆ-ն հարվածել էր, հաղորդում է Mehr-ը: Նշվում է, որ ԱՄՆ-ն հարված է հասցրել Սիրիկ կղզում գտնվող կապի աշտարակին։
Կորպուսը հայտարարել է նախանշված բոլոր թիրախների վերացման մասին։ Բացի այդ, սպառնացել է ԱՄՆ-ին ավելի լայնածավալ պատասխանով՝ ագրեսիայի կրկնման դեպքում։