Իսրայելն ընդլայնել է ռազմական գործողությունները Լիբանանում – armeniatoday.am

Իսրայելն ընդլայնել է իր ցամաքային գործողությունը Լիբանանում՝ իրականացնելով վերջին քառորդ դարի ընթացքում ամենախորը ներթափանցումը երկրի տարածք, մինչդեռ «Հեզբոլլահը» ուժգնացրել է հարվածները Իսրայելի հյուսիսի ուղղությամբ, հայտնել է Bloomberg գործակալությունը։

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջել Լիբանանում Իսրայելի իրականացրած ռազմական գործողության առնչությամբ։

Մայիսի 31-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X սոցիալական ցանցում հայտնել է, որերկորւ պաթտպանության բանակը գրավել է խաչակիրների Բոֆոր բերդը։ Նրա պնդմամբ, խոսքը Գալիլեայի բնակավայրերի պաշտպանության և Իսրայելի ուժերի անվտանգության ապահովման համար կարևորագույն ռազմավարական կետերից մեկի մասին է։

«Սա հստակ ազդանշան է մեր թշնամիներին. նա, ով սպառնում է Իսրայելի քաղաքացիներին, մեկը մյուսի հետևից կորցնելու է իր ռազմավարական օբյեկտները»,- գրել է Կացը։

Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակին հրամայել է ընդլայնել գործողությունները Լիբանանում։ Այժմ Նեթանյահուն կարգադրել է խորացնել և ընդլայնել Իսրայելի վերահսկողությունն այն վայրերում, որոնք նախկինում վերահսկվում էին «Հեզբոլլահ» պազեստինյան խմբավորման կողմից։

Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հայտարարության համաձայն՝ Լիբանանի հարավում գտնվող Բոֆորի լեռնաշղթայում իրականացվող գործողության նպատակը «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների և զինյալների ոչնչացումն է։

Զինվորականները նշել են, որ գործողությունը սկսվել է մի քանի օր առաջ։ Բացի այդ, Իսրայելը գործողություններ է վարում Լիբանանի հարավային Նաբաթիա քաղաքի մոտակայքում և պատրաստ է անհրաժեշտության դեպքում ընդլայնել հարձակումը։

Bloomberg-ը նշում է, որ իրավիճակի սրումը տեղի է ունենում հակամարտության կարգավորման շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններում ստեղծված փակուղու ֆոնին։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր զոհվել է 3371 մարդ, ավելի քան 10 000-ը ստացել են վնասվածքներ։

Գործակալությունը հավելում է, որ Բեյրութը պահանջում է կրակի ամբողջական դադարեցում, իսկ Թել Ավիվը պնդում է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» լիակատար արմատախիլ անելու երաշխիքներ ստանալ։ Թեհրանն իր հերթին պահանջել է, որ ԱՄՆ-ի հետ իր խաղաղության համաձայնագիրը նախատեսի նաև Լիբանանում հակամարտության դադարեցում։

Ավելի վաղ՝ ապրիլի կեսերին, ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում կայացել էին Իսրայելի և Լիբանանի դեսպանների նախնական խորհրդակցությունները, որոնք վերջին 30 տարվա ընթացքում երկու երկրների ներկայացուցիչների առաջին ուղիղ բանակցություններն էին՝ ուղղված հակամարտության կարգավորման քայլերի քննարկմանը։

 

Leave a Comment