Զելենսկին հայտարարել է Հայաստանին եվրոպական աջակցության անհրաժեշտության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան պետք է աջակցի Հայաստանին Ռուսաստանի հայտարարությունների ֆոնին։

X-ում իր գրառման մեջ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը «այժմ շատ ավելի բացահայտ է սպառնում հարևան երկրներին, քան նախկինում» և որ «Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսել է, թե ինչ է ասվել Հայաստանի մասին, որի ժողովուրդը միայն իրավունք ունի որոշելու և կորոշի իր երկրի ապագան»։

«Ոչ ոք չի կարող մնալ առանց աջակցության. Եվրոպան իրավունք չունի կորցնել իր որևէ ժողովրդի, լքել իր որևէ երկիր։ Մենք պետք է աջակցենք Հայաստանին։ Մենք պետք է աջակցենք Մոլդովային։ Բալթյան երկրներին։ Մենք պետք է աջակցենք Ադրբեջանին։ Մենք պետք է գտնենք նաև Վրաստանի ժողովրդին աջակցելու ուղիներ, և սա Եվրոպայի ընդհանուր խնդիրն է։ Ոչ ոք չի կարող կորչել», – հայտարարել է Զելենսկին։

Leave a Comment