Մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում Գարեգն Նժդեհի հրապարակում, Բագրատունյաց 14 շենքի հարևանությամբ բախվել են «Zhongtong» և «Գազել» մակնիշի ավտոբուսները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով նշված տրանսպորտային միջոցները հաշվառված են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և մեկը սպասարկում է թիվ 15, մյուսը՝ թիվ 42 երթուղին։