ՊՍԺ-ի երկրպագուն բաց է թողել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, քանի որ խառնել է մայրաքաղաքները և Բուդապեշտի փոխարեն մեկնել է Բուխարեստ։
Այս մասին նա ներկայացրել է տեսանյութում, որը տարածվել է սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ նախօրեին Փարիզում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ձերբակալվածների թիվը հասել է 780-ի։
