Լուկաշենկոն խորհուրդ է տվել հայ ժողովրդին շատ զգույշ լինել • Tribune.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհուրդ է տվել հայ ժողովրդին շատ զգույշ լինել ապագա զարգացման ուղու ընտրության հարցում, լինի դա ԵԱՏՄ-ն, թե ԵՄ-ն, որպեսզի խուսափեն Ուկրաինայում տեղի ունեցածի կրկնությունից։

«Հայերը պետք է շատ զգույշ լինեն, որպեսզի, Աստված մի արասցե, չկրկնեն այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում», — ասել է Լուկաշենկոն, ըստ «Բելտա» լրատվական գործակալության։

Բելառուսի ղեկավարը նշել է, որ Ուկրաինայում ամեն ինչ սկսվել է ճիշտ նույն կերպ։

«Հիշե՛ք սա։ Որպեսզի նրանք՝ հայերը, որոնք նոր են դուրս եկել մեկ պատերազմից, չհայտնվեն դժվարին իրավիճակում դրա պատճառով։ Շտապելու կարիք չկա։ Պարզապես պետք է մտածել այդ մասին, պետք է իմաստուն լինել», — հավելել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է շատ լուրջ մտածի, նախքան ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելը։

Leave a Comment