Արման Ծառուկյանը հաղթել է RAF 09-ի մրցաշարում – armeniatoday.am

Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանը Real American Freestyle (RAF) 09 մրցաշարում հաղթել է ամերիկացի ըմբիշ և ինֆլյուենսեր Քեյլոն «Մագզի» Ջիմիսոնին, հայտնել է Сhampionat.com-ը։

ԱՄՆ-ի Դալաս քաղաքում անցկացված մենամարտն ավարտվել է Ծառուկյանի տեխնիկական վաղաժամ հաղթանակով առաջին ռաունդում՝ 16:4 հաշվով։ Սա նրա հինգերորդ հաղթանակն է RAF-ի մրցաշարերում։

Մարտին և ապրիլին Ծառուկյանը հաղթանակներ էր գրանցել նաև RAF-06, RAF-07 և RAF 8 ազատ ոճի ըմբշամարտի կանոններով մենամարտերում։ Ծառուկյանի պրոֆեսիոնալ MMA ռեկորդը կազմում է 23 հաղթանակ, որոնցից 15-ը՝ վաղաժամ։

Leave a Comment