Թուրքիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 33 մարդ

Թուրքիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 33 մարդ

Իզմիրից Անթալիա ուղևորվող «Փամուքքալե Թուրիզմ» մակնիշի ուղևորատար ավտոբուսը Դենիզլի նահանգի Սարայքյոյ շրջանում՝ Դենիզլի-Այդըն մայրուղում, բախվել է արգելապատնեշի և այրվել։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է ութի, այդ թվում՝ մեկ երեխայի, վիրավորներինը՝ 33-ի:

Leave a Comment