Թուրքիայի հարավային Դենիզլի նահանգում միջքաղաքային ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է TRT Haber-ը։
Ավտոբուսը Իզմիրից ուղևորվում էր Անթալիա։ Վթարը տեղի է ունեցել Դենիզլի-Այդին մայրուղու վրա՝ Սարաքոյ գյուղի մոտ, որտեղ դեռևս անհայտ պատճառներով ավտոբուսը բախվել է ճանապարհային արգելապատնեշին և բռնկվել։
Շտապօգնության, փրկարարների և հրշեջների մեքենաներ են ուղարկվել դեպքի վայր։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպի պատճառներն ու հանգամանքները։
Որոշ տվյալներով ավտոբուսում եղել է 37 ուղևոր: