Ֆրանսիայում ՊՍԺ-ի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Արսենալի նկատմամբ հաղթանակից հետո տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առնվազն 416 մարդ է ձերբակալվել, որոնցից 283-ը՝ Փարիզում։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի տեղեկացմամբ՝ տոնակատարությունների ընթացքում մի շարք քաղաքներում գրանցվել են բախումներ, վանդալիզմի և թալանի դեպքեր։ Տուժել է առնվազն յոթ ոստիկան, որոնցից մեկը՝ ծանր։
Փարիզում շուրջ 20 հազար մարդ էր հավաքվել Շանզ Էլիզե պողոտայում։ Անկարգությունների ընթացքում վնասվել են ավտոմեքենաներ և խանութներ։
Միջադեպեր են արձանագրվել նաև Գրենոբլում, Թուլուզում և այլ քաղաքներում։ Անվտանգությունն ապահովելու նպատակով Ֆրանսիայի իշխանությունները նախապես երկրով մեկ տեղակայել էին 22 հազար ոստիկան և ժանդարմ, որոնցից շուրջ 8 հազարը՝ Փարիզում և նրա շրջակայքում։
