Politico–ն հայտնում է՝ ԱՄՆ-ը Էբոլայի պատճառով պատմության մեջ ամենախիստ սահմանափակումներն է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փակել է մուտքը Էբոլայի տարածման օջախ համարվող երկրների քաղաքացիների մեծ մասի համար։
Վիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ-ն նաև վարակված ամերիկացիներին բուժման և կարանտինի համար ուղարկում է երկրի սահմաններից դուրս։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) քննադատել է այս միջոցները՝ հայտարարելով, որ նման սահմանափակումները «գիտական հիմք չունեն»։