Հայաստանը պատասխանել է ռուսական նամակի շուրջ աղմուկին․ «Իրականությունն այլ է»

Հայկական կողմը ի գիտություն է ընդունել Ռուսաստանի էներգետիկայի նախարարի նամակը, սակայն դրա բովանդակությունն այնքան «սուր» չէ, որքան ներկայացնում են լրատվամիջոցները։ Այս մասին հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Մենք ստացել ենք այդ տեղեկատվությունը գործընկերներից, ընդունել ենք ի գիտություն և անհրաժեշտության դեպքում աշխատում ենք նրանց հետ։ Մեր հարաբերությունները բնականոն աշխատանքային են», – NEWS.am-ի հետ զրույցում ասել է նա։

Խուդաթյանի խոսքով՝ ստացված նամակի բովանդակությունն այնպիսին չէ, ինչպես ներկայացվում է մամուլում։

«Մամուլում այս տեղեկությունը ներկայացվում է շատ ավելի սուր ձևով», – նշել է նա՝ կարծիք հայտնելով, որ այս հարցում լրատվամիջոցները «ուղղորդվում են ընդդիմադիր շրջանակների կողմից»։

Leave a Comment