Ռուսաստանում կզբաղվեն պետծառայողների շրջանում ռուսերենի իմացության մակարդակի բարձրացմամբ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Պետական քաղաքացիական ծառայողների շրջանում կբարձրացնեն ռուսերենի՝ որպես պետական լեզվի, իմացության մակարդակը։ Այդ մասին վկայում է կառավարության փաստաթուղթը, որին ծանոթացել է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանում կկազմակերպվի դաշնային պետական քաղծառայողների վերապատրաստումը լրացուցիչ մասնագիտական ծրագրերով, որոնք կնպաստեն ռուսերենի՝ որպես պետական լեզվի, իմացության մակարդակի բարձրացմանը։

Առաջադրանքի կատարման պատասխանատու է նշանակվել աշխատանքի նախարարությունը, համակատարողներ՝ դաշնային գործադիր իշխանության մարմինները և բարձրագույն կրթության կրթական կազմակերպությունները։ Կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ ամենամյա հիմունքներով հաշվետվություն կուղարկվի կրթության նախարարություն։ Այն պետք է ներկայացվի հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 1-ից ոչ ուշ։ 

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment