ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է Արցախյան պատերազմի ժամանակ մեկնել Մոսկվա, աղաչել դադարեցնել մարտերը, սակայն Ռուսաստանը թողել է Հայաստանին։
«Ռուսաստանը պետք է այդ ժամանակ աջակցեր մեզ։ Մենք բոլորս կարծում էինք, որ Ռուսաստանը մեզ կաջակցի: Ահա թե ինչու ես նոյեմբերի 9-ին Մոսկվայում էի։ Պատերազմի, կարծեմ, 38-րդ կամ 39-րդ օրն էր։ Ես ինքս խնդրեցի գնալ։ Ասացի, որ Հայաստան–Ռուսաստան բարեկամական խմբի ղեկավարն եմ և ուզում եմ գնալ», – նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: