ՑԱՀԱԼ-ը հայտարարել է, որ ոչնչացրել է «Հեզբոլլահի» հրետանային շտաբը Լիբանանի հարավում։
Իսրայելական բանակի տվյալներով՝ հարվածը հասցվել է Շմաելի շրջանի օբյեկտին։ Հարվածից հետո արձանագրվել են երկրորդային պայթյուններ, ինչը կարող է վկայել այնտեղ զենքի պահեստի առկայության մասին։
ՑԱՀԱԼ-ում նաև հայտնել են Լիբանանի կողմից իրականացված հրթիռակոծության մասին և զգուշացրել, որ «Հեզբոլլահը» կարող է ակտիվացնել հարձակումները Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։