Ձեզ հայտնի մարդկանց գրպաններից 6.6 մլրդ դոլար ենք հանել, ուղղել ձեր գրպանները. Փաշինյան

Այդ մասին նախընտնրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«2018 թվականին մենք խոստացել էինք, որ թալանը դադարեցնելու ենք և թալանվածը վերադարձնելու ենք: 2018 թվականից մինչև 2026 թվականը այս պահի դրությամբ մենք պետական բյուջե լրացուցից 6,6 միլիարդ դոլար հարկային եկամուտ ենք ապահովել, 6.6 միլիարդ լրացուցիչ դոլար: Սրանք այն գումարներն են, որոնք հեղափոխությունից առաջ հոսում էին ինչ-որ ձեզ հայտնի մարդկանց գրպանները, մենք  հանել ենք իրենց գրպաններից և ուղղում ենք քաղաքացիների գրպանները թոշակի տեսքով, առողջության ապահովագրության տեսքով, դպրոցների և մանկապարտեզների ծրագրի տեսքով, ուսուցիչների կամավոր ատեստավորման տեսքով»,–նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment