Արագածոտնի թեմի վերջին տասնամյակների պատմությունն անհնար է պատկերացնել առանց Սրբազան Հոր անձնվեր ծառայության։ Բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր նոր շունչ են ստացել, երիտասարդական, կրթական ու վանական կյանքը՝ նոր թափ, իսկ հոգևոր ծառայությունը՝ նոր զորություն։ Այս ամենի հիմքում եղել է Սրբազան Հոր հավատարմությունն առ Աստված, նվիրումը Եկեղեցուն և հոգատար սերը թեմի յուրաքանչյուր զավակի հանդեպ։
Հանիրավի մեղադրանքների պատճառով Սրբազան Հայրն արդեն տևական ժամանակ է, ինչ զրկված է իր առաջնորդական առաքելությունն իրականացնելուց, սակայն հոգեւոր դասն ու բոլոր աշխատակիցները մեծ պատասխանատվությամբ շարունակում են ծառայել՝ զգալով Սրբազան Հոր օրհնությունը եւ աղոթքը։