Լրատվամիջոցների մի մասը փողով, պատվերով աշխատում է արտաքին ուժերի օգտին։ «Հանրամեդիա» հաղորդմանն այդ մասին ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Նրա խոսքով, կան և մոլորյալ ֆանատիկներ, եւ գործակալներ, որոնք տարածում են ռուսական կեղծ նարատիվները։ Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Հանրամեդիա» հաղորդմանը բանախոսները Լևոն Սարդարյանի հետ քննարկում են մեդիայի առաքելությունը, ներկայիս խնդիրները, ապագան։«Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանն էլ նշել է, առնվազն մեկ տարի առաջ ահազանգեր են եղել, որ արտաքին միջամտության փորձեր կան Հայաստանի դեմ։ Նրա խոսքով, Ռուսաստանը ենթակառուցվածքներ ունի Հայաստանում միջամտություն իրականացնելու։