Փաշինյանը պատրաստվում է երկիրը տանել նոր, ավելի մասշտաբային արկածախնդրության․ Սաղաթելյան 

«Ուղիղ հինգ տարի առաջ, այս օրերին, այս հրապարակում մեր ժողովրդին, ձեզ բոլորիդ, մի բան ենք ասել։ Ասել ենք, որ մեր երկրին մահ, ողբերգություն ու դժբախտություն բերած իշխանությունը չպետք է վերարտադրվի։ Եթե վերարտադրվի, մեր անվտանգային սպառնալիքներն ավելանալու են, ունենալու ենք նոր փորձանքներ, նոր կորուստներ, նոր նվաստացումներ։

Այսօր այդ անվտանգային խնդիրները լուծված չեն, առկա են, և այսօր, նայելով ձեզ, ասում ենք՝ ժողովուրդ ջան, այսքան փորձություններից հետո Հայաստանի իշխանության ղեկին հայտնված այս ոհմակը պատրաստվում է երկիրը տանել նոր արկածախնդրությունների, նոր անվտանգային փորձությունների։ Դժբախտությունների միջով անցկացնելուց հետո այդ խնդիրները դեռ չլուծված՝ հիմա էլ երկիրը պատրաստվում է տանել նոր տնտեսական ու սոցիալական ծանր փորձությունների»,- այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Աշտարակում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment