CNBC-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան սկսել է մարդակերպ մարտական ռոբոտների փորձարկումներ անմիջապես առաջնագծում։ Թրամփների ընտանիքին կից Foundation Future Industries ստարտափը Ուկրաինայում փորձարկել է Phantom MK-1 մարդակերպ ռոբոտներ՝ «մարտական գոտում», հաղորդում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ փորձարկումներն անցկացվել են ԱՄՆ կառավարության աջակցությամբ և ուկրաինացի պաշտոնյաների հետ համագործակցությամբ։ Ռոբոտներն օգտագործվել են առաջնագծի մոտ գտնվող վտանգավոր տարածքներում լոգիստիկայի և բեռների մատակարարման համար։ Ընկերության գործադիր տնօրեն Սանկաետ Պատակը հայտարարել է, որ փորձարկումները ցույց են տվել ռոբոտների կարողությունն իրականացնել մատակարարումներ, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել զինվորականների համար։
CNBC-ն հաղորդում է, որ Phantom MK-1-ի ներկայիս տարբերակը կարող է տեղափոխել մոտավորապես 20 կգ բեռ, սակայն ունեն սահմանափակ ինքնավարություն և ջրակայունության խնդիրներ։ Ընկերությունը նախատեսում է այս տարի Ուկրաինա ուղարկել նոր մոդել՝ Phantom 2-ը։ Պատակի խոսքով՝ այն կունենա ավելացված բեռնատարողություն և նոր հնարավորություններ։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը, դարձել է ընկերության խորհրդատու։ Նախկինում նա ստարտափի ներդրող էր։
