Թրամփն Իրանի հարցով հանդիպումն ավարտել է առանց որոշում կայացնելու


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավարտել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իր հանդիպումը՝ առանց որոշում կայացնելու։

Այս մասին հաղորդում է  The New York Times-ը:

«Ըստ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաի, որը խոսել է անանունության պայմանով, նախագահ Թրամփի հանդիպումը տևել է մոտ երկու ժամ, բայց նա որևէ որոշում չի կայացրել Իրանի հետ որևէ նոր համաձայնագրի վերաբերյալ», – նշել է հրատարակությունը։

Աղբյուրը հավելել է, որ վարչակազմը կարծում է, որ մոտ է համաձայնագրի կնքմանը, սակայն որոշակի հարցեր, այդ թվում՝ Իրանի համար միջոցների հատկացումը, դեռևս քննարկվում են։


Leave a Comment