Պահանջ՝ Ռուսաստանից․ հայ ներմուծողները հուլիսի 1-ից ֆինանսական նոր պարտավորություն կունենան

ԵԱՏՄ-ից ներմուծողները, այդ թվում՝ Հայաստանը, հուլիսի 1-ից կսկսեն երաշխիքային գումար վճարել Ապրանքների սպասման հաստատման ազգային համակարգի (СПОТ) շրջանակում:

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրած հրամանագրի համաձայն`  նոր կարգը կկիրառվի ԵԱՏՄ երկրներից ներմուծված այն ապրանքների նկատմամբ, որոնք ներկրվել են հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը։ 

Հավելենք՝ Բելառուսից հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներմուծված ապրանքների նկատմամբ այս պահանջը կգործի նոյեմբերի 1-ից։ 

Leave a Comment