Տուսկը կոչ է արել լրջորեն վերաբերվել Մեդվեդևի հայտարարություններին

Տուսկը կոչ է արել լրջորեն վերաբերվել Մեդվեդևի հայտարարություններին

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մեկնաբանել է Ռուսաստանի նախկին նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունները և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ արել դրանք լրջորեն ընդունել։

Մեդվեդևը Ռումինիայի Գալացի քաղաքում բնակելի շենքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի ընկնելու միջադեպից հետո հայտարարել էր, որ նման դեպքերը կշարունակվեն։

«Պատերազմը շարունակվում է, և ԵՄ երկրների քաղաքացիներն այլևս չեն կարողանա հանգիստ քնել։ Սա դեռ միայն սկիզբն է»,- գրել էր ավելի վաղ Մեդվեդևը։

Տուսկը, արձագանքելով այդ հայտարարություններին, նշել է, որ ռուսական սադրանքներն ավելի հաճախակի են դառնում։

«Երեկ նախկին նախագահ Մեդվեդևը հայտարարեց, որ ԵՄ քաղաքացիների հանգիստ քունն ավարտվել է։ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները վերջապես պետք է լրջորեն վերաբերվեն այս փաստերին և նման հայտարարություններին»,- ընդգծել է Լեհաստանի վարչապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment