Պուտինը շնորհավորել է Ռոքսանա Բաբայանին տարեդարձի կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Ռոքսանա Բաբայանին տարեդարձի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է էստրադային երգչուհի, դերասանուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ռոքսանա Բաբայանին 80-ամյակի առթիվ՝ ընդգծելով նրա ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն ու բարեգործական գործունեությունը։

Շաբաթ օրը Ռոքսանա Բաբայանը նշում է իր 80-ամյակը։

«Հարգելի՛ Ռոքսանա Ռուբենի, ընդունեք իմ շնորհավորանքները հոբելյանի առթիվ։ Առանձնահատուկ հարգանքի է արժանի Ձեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, ինչպես նաև մեծածավալ հասարակական և բարեգործական աշխատանքը, որին նվիրում եք Ձեր ուժերն ու եռանդը»,- ասված է Կրեմլի կայքում հրապարակված նախագահի ուղերձում։

Պուտինը նշել է, որ ռուսական էստրադայի սիրահարները բարձր են գնահատում արտիստուհու տաղանդը, բազմակողմանի ստեղծագործական գործունեությունը և արվեստին նվիրվածությունը։

«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ»,- եզրափակել է ՌԴ նախագահը։

Ռոքսանա Բաբայանը ծնվել է 1946 թվականի մայիսի 30-ին՝ Տաշքենդում։ Նա ավարտել է ինժեներաշինարարական ֆակուլտետը, սակայն հետագայում ընտրել է երաժշտական կարիերան։ Լայն ճանաչում է ձեռք բերել 1976 թվականին Դրեզդենում անցկացված միջազգային մրցույթում հաղթանակից հետո, ինչպես նաև «И снова солнцу удивлюсь» և «Восток — дело тонкое» հայտնի երգերով։

Երգչուհին զբաղվել է նաև դերասանական գործունեությամբ։ Նա 37 տարի ամուսնացած է եղել դերասան Միխայիլ Դերժավինի հետ։

Leave a Comment