
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը հայտնում է, որ հունիսի 1-ի միջոցառումներով պայմանավորված, մայիսի 31-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունիսի 1-ը ժամը 23:00-ն, սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում՝ Չաուշի հրապարակում, մասնավորապես, Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան փողոցներում: